Բժշկի ընդունարանում
ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ. մեր հյուրն է Ֆանտասի Ֆանը
Mindray ընկերության հայաստանյան գործընկերը «Մեդտեխսերվիս» բժշկական տեխնիկայի և պարագաների խանութ -սրահն է: Խանութ-սրահի տնօրեն Գրիգորի Մանուկյանը, խոսելով չինացի գործընկերների հետ համագործակցության մասին, զրույցի ընթացքում նշեց. «Թյուր է կարծիքը, թե այն ամենը, ինչ չինական է, անորակ է:
Որակյալ ապրանքն ունի համապատասխան գին և ակնհայտորեն տարբերվում է: Mindray ընկերության էլեկտրասրտագրության սարքերը, կարդիոմոնիտորներն ու սոնոգրաֆները, որոնք մենք ստանում ենք, ստեղծված են գերժամանակակից տեխնոլոգիաներով»: Պատասխանելով հարցին` պետակա՞ն, թե՞ մասնավոր բուժհաստատություններն են առավել շատ սպառում ներմուծվող այդ արտադրանքը, նա նշեց. «Մեզնից այս սարքավորումները գնում են թե' պետական, թե' մասնավոր բուժհաստատությունները: Պարզապես պետականի դեպքում առավել շատ գործում է հովանավոր գտնելու մեխանիզմը: Շատ են դեպքերը, երբ արտերկրի մեր հայրենակիցները ձեռք են բերում էլեկտրասրտագրության սարքեր կամ սոնոգրաֆներ իրենց հայրենի գյուղի կամ մարզի որևէ պետական բուժհաստատության համար»:
Mindray ընկերության արտադրանքը Հայաստան ներկրման պատասխանատուն է ԱՊՀ տարածքում վաճառքի մենեջեր Ֆանտասի Ֆանը: Հենց նա էլ պատասխանեց med-practic.com-ի հարցերին` կապված էլեկտրասրտագրության սարքերի, կարդիոմոնիտորների և սոնոգրաֆների որակական հատկանիշների, առանձնահատկությունների և գների հետ:
– Պարոն Ֆան, ո՞րն է ձեր ընկերության արտադրանքի առանձնահատկությունն ու առավելությունը:
– Մեր գործարանը արտադրանք թողարկում է ոչ միայն Չինաստանի ներքին շուկայի համար: Մենք ներկայանում ենք որպես համաշխարհային բրենդ, ասել է թե` մեր ապրանքը որակային իմաստով համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին:
– Ի՞նչ լրացուցիչ հնարավորություններ ունեն Ձեր թողարկած էլեկտրասրտագրության սարքեր ու սոնոգրաֆները, որ չունեն այլ բերենդների նմանօրինակ ապրանքատեսակները:
– Ֆունկցիոնալ առումով ակնառու տարբերություններ չկան: Բայց մեր արտադրանքը վստահաբար չի զիջում որևէ բրենդի, քանի որ հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաների վերջին նվաճումներով, որոնցից է, օրինակ, 3D պատկեր ստանալու հնարավորությունը:
– Ինչպիսի՞ն է Ձեզ գնային քաղաքականությունը, եթե համեմատենք այլ հայտնի բրենդների հետ:
– Siemens-ի, Philips-ի և այլ նմանատիպ բրենդների հետ համեմատած` Mindray ընկերության արտադրանքն ավելի մատչելի է: Մեր հիմնական առավելությունը հենց դա է. գները մեզ մոտ ակնհայտորեն ավելի ցածր են, իսկ որակը` բարձր:
– Ո՞ր երկրներում են օգտագործում Ձեր ընկերության արտադրանքը:
– Մեր ապրանքատեսակը առկա է ավելի քան 20 երկրներում: Այսօր Չինաստանում ունենք 31 արտադրամաս և արդեն կա հնարավորություն արտադրանքն արտահանելու շուրջ 190 երկրներ:
– Ունե՞ք արդյոք այլ գործընկերներ Հայաստանում:
– Ոչ, «Մեդտեխսերվիս»-ը Հայաստանում մեր միակ և բացառիկ գործընկերն է:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն